ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Պուտինի և Փաշինյանի շփման պլաններ չկան». Կրեմլ
18:58 29.11.2023

«Պուտինի և Փաշինյանի շփման պլաններ չկան». Կրեմլ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շփման պլաններ չկան, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Բայց եթե Հայաստանի վարչապետը գա Սանկտ Պետերբուրգ ԱՊՀ հանդիպմանը, խոսելու հնարավորություն կլինի»,- ասել է նա։

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Հայաստանի վարչապետը պատրաստվում է հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահի հետ։ Լրագրողները հետաքրքրվել են՝ արդյոք Պուտինի գրաֆիկում նման բան կա՞։ «Այս պահին ոչ»,- պատասխանել է Պեսկովը։

Դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը և ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը։

Աղբյուրը՝ Aysor.am

18:58 29.11.2023

Ամենաշատ ընթերցվածները