ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Բաշիբոզուկներին Հայաստանի և Արցախի հանրապետությունների հայկական սրբազան հողից դուրս շպրտելը միայն ու միայն մեր գործն է լինելու»․ Վարդան Ոսկանյան
21:53 29.11.2023

«Բաշիբոզուկներին Հայաստանի և Արցախի հանրապետությունների հայկական սրբազան հողից դուրս շպրտելը միայն ու միայն մեր գործն է լինելու»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Եթե ինչ-որ մեկը հավատում է, թե թշնամու հետ ուժային հավասարակշռության նման խախտման պայմաններում Բաքվի բարբարոսական վարչախումբը սեփական կամքով, որևէ թղթով կամ «միջազգային հանրության» ճնշման տակ դուրս է բերելու իր զինված բաշիբոզուկներին Հայաստանի Հանրապետությունից  բռնազավթած թեկուզ մի սանտիմետր տարածքից, ապա նա առնվազն մանկամիտ է։ 

 

Այդ բաշիբոզուլներին Հայաստանի և Արցախի հանրապետությունների հայկական սրբազան հողից դուրս շպրտելը միայն ու միայն մեր գործն է լինելու, իսկ դա անելն անհնարին կլինի, քանի դեռ մեզանում առաջնահերթություն է մանկամիտ պատրանքներին տուրք տալը, այլ ոչ թե Հայաստան պետություն-ամրոցի կառուցման նվիրական տեսլականը, ծրագիրը և ճանապարհային քարտեզը կազմելն ու դրանով մեթոդաբար առաջ շարժվելը»։ 

21:53 29.11.2023

Ամենաշատ ընթերցվածները