ԱՎԵԼԻՆ

Մշակույթ

Մոսկվայում տեղի կունենա «Հայաստանի հոգևոր երգերը և երգեհոնային դասականները» խորագրով համերգ
20:57 30.11.2023

Մոսկվայում տեղի կունենա «Հայաստանի հոգևոր երգերը և երգեհոնային դասականները» խորագրով համերգ

«Հայաստանի հոգևոր երգերը և երգեհոնային դասականները» խորագրով համերգը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին, ժամը 19:00-ին, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից ակադեմիական երաժշտական ուսումնարանում:

Համերգի ծրագրում կհնչեն շարականներ (հայոց հնագույն հոգևոր երգեր), Կոմիտասի, Մ. Եկմալյանի, Ա. Պարթևանյանի և այլոց երաժշտությունը:

Համերգին ելույթ կունենան միջազգային մրցույթների և փառատոների դափնեկիր Մառլենա Մոշը (սոպրանո), ՌԴ վաստակավոր արտիստ, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ալեքսեյ Սեմենովը (օրգան), միջազգային մրցույթների դափնեկիր, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Ալեքսանդր Մալկուսը (դաշնամուր):

Աղբյուրը՝ Alpha News

20:57 30.11.2023

Ամենաշատ ընթերցվածները