ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

 Իրավիճակը Մերձավոր Արևելքում․ «Հայկական ալիք»
22:23 30.11.2023

Իրավիճակը Մերձավոր Արևելքում․ «Հայկական ալիք»

 Իրավիճակը Մերձավոր Արևելքում.

Իսրայելը և Համասը մեկ օրով երկարաձգել են հրադադարը Գազայի հատվածում:

Իսրայելի և Համասի միջև հրադադարի վեցերորդ օրը վերջինս ազատ է արձակել 81 պատանդի։ Իսրայելն ազատ է արձակել 180 պաղեստինցի բանտարկյալի:

Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ասել է, որ «Ալ-Աքսա փոթորիկ» գործողությունը հարված է հասցրել տարածաշրջանում ԱՄՆ-ի նախագծին:

Պաղեստինյան բանտարկյալների ասոցիացիան հայտնում է, որ հրադադարի ընթացքում իսրայելական բանակը Արևելյան Երուսաղեմում և Արևմտյան ափին ձերբակալել է 133 պաղեստինցու։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ պատանդների վերադարձի ավարտից հետո Իսրայելը կվերադառնա ռազմական գործողություններին: 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հայտնել է Գազայի հատվածի հարավային հատվածի դեմ նրա ռազմական նախապատրաստության պատճառով առաջացած մտահոգությունների մասին, հայտնում է ամերիկյան Axios հրատարակությունը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Իսրայել՝ հանդիպելու երկրի ղեկավարության հետ, ինչպես նաև այցելելու Արևմտյան ափ ( West Bank )՝ Պաղեստինի իշխանությունների հետ բանակցությունների համար։

Երուսաղեմի մուտքի մոտ հրաձգություն է տեղի ունեցել, առնվազն վեց մարդ վիրավորվել է, հայտնում է Times of Israel-ը։

Աղբյուրը՝ «Հայկական ալիք»

22:23 30.11.2023

Ամենաշատ ընթերցվածները