ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Ո՞վ հասցրեց տոտալ անվստահության երբեմնի հուսալի դաշնակից պետությունների միջև»․ Կարապետ Պողոսյան
14:08 01.12.2023

«Ո՞վ հասցրեց տոտալ անվստահության երբեմնի հուսալի դաշնակից պետությունների միջև»․ Կարապետ Պողոսյան

Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «Ինչի՞ց և ումի՞ց են զգուշանում ռուսները… Ո՞վ հասցրեց տոտալ անվստահության երբեմնի հուսալի դաշնակից պետությունների միջև։

Երեկ նկատեցի, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ բազայի մուտքի մոտ դաշտային ինժիեներական աշխատանքներ են կատարվում, մասնավորապես խրամատներ, ժամանակվոր (գաբիոններով) ցանցապատնեշներ հողով լցված, տպավորություն է, որ ժամ առ ժամ հարձակման են սպասում։

Եթե ավելի պատկերավոր նկարագրեմ, ապա ամբողջովին կահավորված է, ինչպես կահավորված են լինում դիրքերը առաջնագծում մարտից առաջ…

Հասկանալի է և տրամաբանական, որ բազան պարտավոր է ավելի զգույշ լինել այնպիսի անտրամաբանական կառավարության օրոք, ինչպիսին Հայաստանի օկուպանտ կառավարիչներն են…

Իրականում այս ամենը ահազանգ է հայ հասարակությանը հերթական և մոտալուտ աղետի մասին, որը ծնել են 2018-ին եկած թավշյա բռնապետերը։

Ամբողջապես անվտանգային համակարգից զրկված երկրում մի պահ պատկերացրեք ռուսական ռազմաբազայի հեռանալուց հետո թրքական զորքերի վայրագ մուտքը Հայաստան, նրանց անասնական խրախճանքը…

Ինչևէ աչքիս եկավ Սիրիան, Ուկրաինան…»։

 

14:08 01.12.2023

Ամենաշատ ընթերցվածները