ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«44-օրյա պատերազմից ի վեր, Բաքվի բանտերում, տարբեր հաշվարկներով 8-9 տասնյակ գերեվարված հայեր կան»․ Տիգրան Աբրահամյան
15:48 01.12.2023

«44-օրյա պատերազմից ի վեր, Բաքվի բանտերում, տարբեր հաշվարկներով 8-9 տասնյակ գերեվարված հայեր կան»․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«44-օրյա պատերազմից ի վեր, Բաքվի բանտերում, տարբեր հաշվարկներով 8-9 տասնյակ գերեվարված հայեր կան:

Չնայած այն հանգամանքին, որ տարբեր տեսանյութերով մեծ թվով գերեվարվածների` Ադրբեջանում գտնվելու վերաբերյալ փաստական տվյալներ կան, Ադրբեջանը մինչև հիմա նրանց շատերի գերեվարման փաստը չի հաստատում:

Հայաստանյան գործող իշխանությունը, եթե մի փուլում իմիտացիայի ու տարատեսակ քարոզարշավի էր վերածում ադրբեջանական բանտերում գտնվող գերիների հայրենադարձման հարցը, ներկայումս այդ թեմայով ո´չ խոսում է, ո´չ էլ առանձնապես աշխատանք տանում:

Չարիքի այս իշխանությունը թքած ունի մարդկային ճակատագրերի նկատմամբ, որի արտացոլումն այս 5 տարիների ընթացքում փաշինյանական իշխանության ձեռագիրն է դարձել»։

 

 
15:48 01.12.2023

Ամենաշատ ընթերցվածները