ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Գրիգորի Խաչատուրովն ազատ կարձակվի
20:10 01.12.2023

Գրիգորի Խաչատուրովն ազատ կարձակվի

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արմեն Հովհաննիսյանի նախագահությամբ, քննվում է բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին ազատ արձակելու հարցով նիստը:

Պաշտպանական կողմի բողոքն ի սկզբանե գրավոր ընթացակարգով պետք է քննվեր, սակայն օրեր առաջ Խաչատուրովի պաշտպանական թիմի անդամ Միհրան Պողոսյանը տեղեկացրեց, որ գրավոր ընթացակարգը փոխվել է բանավորի:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին այս գործով տված ասուլիսի ընթացքում Միհրան Պողոսյանն ասել էր՝ ««Նոյեմբերի 27-ին Գրիգորի Խաչատուրովը կա՛մ պետք է ազատ արձակվի, կա՛մ ՀՀ-ում դատական համակարգ գոյություն չունի»:

Կա Վերաքննիչ դատարանի՝ սեպտեմբերի 20-ի որոշում, որով արձանագրվել է՝ Գրիգորի Խաչատուրովին հոկտեմբերի 15-ից հետո կալանքի տակ պահելն իրավաչափ չէ, եթե ի հայտ չգան նոր ծանրակշիռ հանգամանքներ: Հոկտեմբերի 4-ին մենք գնում ենք դատարան, այս որոշումը ներկայացնում ենք առաջին ատյանի դատարանին, դատարանը որոշում է կալանքը ևս երկու ամսով երկարաձգել: Մենք ասում ենք, որ վերադաս ատյանն արձանագրել է, որ դուք սխալ եք թույլ տվել՝ 3 ամսով կալանավորելով Խաչատուրովին, սակայն դատարանն անդրդվելի էր»,- «Գրիգորի Խաչատուրովի գործը՝ դատական համակարգի համար լակմուսե թուղթ» թեմայով քննարկման ժամանակ ասել էր Բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր, քաղբանտարկյալ Գրիգորի Խաչատուրովի պաշտպանական թիմի անդամ Միհրան Պողոսյանը:

Վերջինս հավելել էր՝ այս ոորոշման դեմ իրենք վերաքննիչ բողոք են ներկայացրել, ու վերաքննիչ բողոքը մակագրվել է նույն դատավորին, ով որ արձանագրել է, որ հոկտեմբերի 15-ից հետո կալանքի տակ պահելն ապօրինի է:

«Վերաքննիչ դատարանին մնում էր ընդամենը մեկ փաստարկ՝ վերցնել սեպտեմբերի 20-ին կայացրած իր որոշումը, տեսնել՝ արդյո՞ք այդ որոշումն ի կատար է ածվում, և այդպիսի գործողություններ չարձանագրելու դեպքում ընդամենը վերահաստատել իր սեպտեմբերի 20-ի որոշումը: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը ևս հաստատել է, որ հոկտեմբերի 15-ից հետո Գրիգորի Խաչատուրովին կալանքի տակ պահելն անօրինական է: Վերաքննիչ դատարանն այս որոշումը չկայացնելու ընդամենը մեկ տարբերակ ուներ՝ փախչել այն կայացնելուց: Բայց այս բողոքի պարագայում որևէ նման հիմք չկար: Որոշում կայացնողը Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Հովհաննիսյանն էր, ով միակ դատավորն էր, որ այդքան ճնշումների պարագայում ոչ թե երեք, այլ երկու ամսով է երկարաձգել Խաչատուրովի կալանքը: Այսինքն՝ ճնշումները ոչ թե անձ-դատավորի դեմ են, այլ առհասարակ դատական համակարգի»,- ասել էր Միհրան Պողոսյանը:

Քիչ առաջ դատարանը հրապաակեց որոշումը: Բողոքը բավարարվեց մասնակի: Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կիրառվեց գրավ և վարչական հսկողություն համակցված խափանման միջոց։

Աղբյուրը՝ 168.am

20:10 01.12.2023

Ամենաշատ ընթերցվածները