ԱՎԵԼԻՆ

Ռուսաստան

Ռուսաստանը լայնամասշտաբ զորավարժություն է անցկացնելու՝ ԶՈւ բոլոր ստորաբաժանումների ներգրավմամբ
21:33 01.12.2023

Ռուսաստանը լայնամասշտաբ զորավարժություն է անցկացնելու՝ ԶՈւ բոլոր ստորաբաժանումների ներգրավմամբ

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը լայնամասշտաբ զորավարժություն է անցկացնելու՝  ԶՈւ բոլոր ստորաբաժանումների ներգրավմամբ։ Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները տեղի կունենան 2024 թվականին։

ՌԴ ԶՈՒ հրամկազմի հետ խորհրդակցության ժամանակ Շոյգուն մանրամասնել է, որ «Օվկիանոս-2024» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններից բացի,  տարբեր այլ զորավարժություններ են անցկացվելու, դրանցից 20-ը՝ այլ երկրների ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցությամբ, 4-ը՝ ՀԱՊԿ-ի և ՇՀԿ-ի շրջանակներում։

Շոյգուն զորավարժությունների անցկացումը դիտարկել է «ազգային շահերի պաշտպանությանն ուղղված խնդիրների իրականացման և ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխություններին արագ արձագանքելու անհրաժեշտության» տեսանկյունից։

Փոխանցում է 5-րդ ալիքը

21:33 01.12.2023

Ամենաշատ ընթերցվածները