Քաղաքական

ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կայցելի Բաքու՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը
ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը դեկտեմբերի 6-8-ը կայցելի Ադրբեջան և Ռումինիա։ Բաքվում պաշտոնյան կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը։
«Օ’Բրայենը Բաքվում կհանդիպի ադրբեջանական պաշտոնյաների հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների ամրապնդումը և աջակցությունն Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղությանը», – նշված է հաղորդագրությունում։
Իսկ Ռումինիայում ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կմասնակցի հացահատիկի արտահանման թեմայով գագաթնաժողովի Ռումինիայի, Ուկրաինայի, Մոլդովայի և Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին։ Ըստ հաղորդագրության՝ կողմերը կքննարկեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։