ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

«ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարելու միակ միջոցն ուժի կիրառումն է»․ Իսրայելի պաշտպանության նախարար
15:38 05.12.2023

«ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարելու միակ միջոցն ուժի կիրառումն է»․ Իսրայելի պաշտպանության նախարար

Գազայում հակամարտությունը կշարունակվի առնվազն ևս երկու ամիս. այս մասին ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։  

Նախարարի խոսքով՝  Իսրայելը մի քանի ամիս գործողություն կանցկացնի անկլավում՝ մաքրելով և վերացնելով ահաբեկչական դիմադրության օջախները։

«ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարելու միակ միջոցն ուժի կիրառումն է։ ՀԱՄԱՍ-ն ունի երկու տարբերակ՝ մեռնել թունելներում կամ գետնին, կամ հանձնվել առանց որևէ պայմանի»,-ասել է նա։ 

Նախարարը հավելել է, որ այս հակամարտությունում Իսրայելի գլխավոր նպատակն է՝  ապահովել, որ ՀԱՄԱՍ-ն այլևս չգործի որպես ռազմական կազմակերպություն, որը կարող է կազմակերպված հարձակումներ իրականացնել Իսրայելի վրա։

Աղբյուրը՝ ABC Media

15:38 05.12.2023