ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Ուշացնում են նպաստները, կենսաթոշակները, վարձավճարները»․ Գառնիկ Դանիելյան
18:28 05.12.2023

«Ուշացնում են նպաստները, կենսաթոշակները, վարձավճարները»․ Գառնիկ Դանիելյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը գրում է․

«Տեղեկացա, որ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն իրենց նպաստներն ու կենսաթոշակները կկարողանան ստանալ դեկտեմբերի 10-ից հետո միայն․ կոնկրետ օրերը դեռևս հայտնի չեն։

Գործարկվելու է օնլայն հարթակ, որտեղ պետք է գրանցվել անձնագրային բաժանմունքներում հաշվառվելուց հետո։

Ցավոք, գործընթացի հապաղումը բազմաթիվ արցախահայերի ֆինանսական վնասներ և անհարմարություններ է պատճառում։

Ինձ են դիմում բազմանդամ ընտանիքներ, հայտնելով, որ առ այսօր չեն փոխանցվել իրենց վարձավճարները։

Տավուշում բնակվող չորս անչափահաս երեխայի մայրն ահազանգեց, որ իրենց չի փոխանցվել անգամ հոկտեմբեր ամսվա վարձավճարը, ինչի հետևանքով հնարավոր է հայտնվեն դրսում։

Կոչ եմ անում պատկան մարմիններին նման դեպքերը բացառելու համար որդեգրել ավելի արդյունավետ աշխատելաոճ։ Ամեն օրվա հապաղումը կարող է թանկ արժենալ առանց այդ էլ բազմաթիվ խնդիրների առաջ կանգնած մեր հայրենակիցների համար»։

18:28 05.12.2023

Ամենաշատ ընթերցվածները