ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Երկրում լռություն է, թվում է, թե ամենամեծ աղետն արդեն կատարվել է, մինչդեռ թվացյալ հանգստությունը ոչ այլ ինչ է, քան նոր՝ շատ ավելի մեծ աղետի նախանշան»․ Վարուժան Գեղամյան
20:01 05.12.2023

«Երկրում լռություն է, թվում է, թե ամենամեծ աղետն արդեն կատարվել է, մինչդեռ թվացյալ հանգստությունը ոչ այլ ինչ է, քան նոր՝ շատ ավելի մեծ աղետի նախանշան»․ Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երկրում լռություն է, թվում է, թե ամենամեծ աղետն արդեն կատարվել է և կարելի է զբաղվել առօրյայով՝ քաղաքականությունից մինչև հանգստի պլանավորում։

Մինչդեռ թվացյալ հանգստությունը ոչ այլ ինչ է, քան նոր՝ շատ ավելի մեծ աղետի նախանշան։ Բացասական փոփոխությունները կուտակվում են աստիճանաբար, բայց իրականանալու են միանգամից՝ թռիչքաձև։

Շատերին թվում է, որ հիմա այս խոսքերը չափազանցություն են և կարելի ոչինչ չանել, բայց աղետի պարագայում այդ «ոչինչ չանելը» բերելու է նրան, որ մի օրում «հանկարծ» աղետը նորից տեսանելի է լինելու, բայց դրա հետ այլևս ոչինչ անել հնարավոր չլինի։ Մինչդեռ հիմա է ժամանակը»։

 

20:01 05.12.2023

Ամենաշատ ընթերցվածները