ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Ի՞նչ է արել թշնամին այսօր․ «Հայկական Ալիք»
23:13 05.12.2023

Ի՞նչ է արել թշնամին այսօր․ «Հայկական Ալիք»

 Ի՞նչ է արել թշնամին այսօր․

 

 Հանդիպել են Ադրբեջանի և Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարները։ Սուբհան Բաքիրովը և Շեհրամ Իրանը քննարկել են Կասպից ծովում համատեղ զորավարժություններ անցկացնելու կարևորությունը։

 

 TotalEnergies-ը և SOCAR-ը մեթան որոնելու են անօդաչու սարքերի միջոցով։ Որոնումները կսկսվեն Աբշերոնի գազային հանքավայրում, այնուհետև Ադրբեջանում՝ SOCAR-ի նախագծերի շրջանակներում։

 

 Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովը այսօր Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի հետ։ Վերջիններս քննարկել են նաև Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը  մասին հարցեր։

 

 Ադրբեջանի Հանրապետության Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է Աղդարայի շրջանի ստեղծման մասին օրինագիծը։ Հիշեցնենք, որ Աղդարայի շրջանը ստեղծվելու է ժամանակավորապես օկուպացված Քարվաճառի, Ակնայի և Թարթառի տարածքներից:

 

 Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանն աջակցում է Հայաստանի հետ սահմանների սահմանազատման շուրջ բանակցություններին։

 

 Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը նշել է, որ մինչև այս տարվա վերջ ևս 215 ընտանիք կտեղափոխվի Արցախի օկուպացված տարածքներ։

 

 Բաքվում անցկացվում է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» համայնքի վերադարձի վերաբերյալ միջազգային համաժողով։

Համաժողովը կրում է հետևյալ խորագիրը՝ «Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձի ապահովում. գլոբալ համատեքստ և արդար լուծում»

 

 Ադրբեջանցի զինվորականները Թուրքիայում մասնակցում են «Նուսրեթ-2023» միջազգային զորավարժություններին։

 

 Թուրքիան ընդլայնում է Ադրբեջանի հետ համագործակցությունը այսպես կոչված «Շուշիի հռչակագրի» հիման վրա։

 

 Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը հայտարարել է, որ Երկրորդ «Bayraktar Kızılelma» անօդաչու ռազմական ինքնաթիռը կթռչի Ադրբեջանի երկնքում։

 

Աղբյուրը՝ Հայկական Ալիք

23:13 05.12.2023