ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Այն, ինչ տեղի է ունենում տեղական ինքնակառավարման մարմիններում՝ ցույց է տալիս, որ իշխանությունը ընտրական գործընթացը նշանակման է վերածում»․ Տիգրան Աբրահամյան
16:05 06.12.2023

«Այն, ինչ տեղի է ունենում տեղական ինքնակառավարման մարմիններում՝ ցույց է տալիս, որ իշխանությունը ընտրական գործընթացը նշանակման է վերածում»․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Դատարանն անփոփոխ թողեց արդեն 2 տարի անազատության մեջ գտնվող Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոց կալանքը:

Այն, ինչ տեղի է ունենում տեղական ինքնակառավարման մարմիններում ու դա միայն Վանաձորին չի վերաբերվում, ցույց է տալիս, որ իշխանությունը ընտրական գործընթացը նշանակման է վերածում:

Իշխանությանը մնացել է օրենքով ամրագրի, որ համայնքի ղեկավար ընտրվելու իրավունք ունեն բացառապես քպ ներկայացուցիչները, իսկ այլ քաղաքական ուժերի մասնակցության համար քրեական պատասխանատվություն սահմանի:

Վանաձորում ընտրությունը պարտվելուց և իր նպատակին չհասնելուց հետո իշխանությունը վրեժխնդրության է գնում` Մամիկոնին կալանքի տակ պահելով, իսկ վանաձորցիներին` քաղաքային արդյունավետ կառավարումից զրկելով»։

 

 

 
16:05 06.12.2023

Ամենաշատ ընթերցվածները