ԱՎԵԼԻՆ

Ռուսաստան

Կիևը ՌԴ տարածքը գրոհել է անօդաչուներով․ ABC MEDIA
12:45 24.01.2024

Կիևը ՌԴ տարածքը գրոհել է անօդաչուներով․ ABC MEDIA

Անցած 24 ժամվա ընթացքում ռուս-ուկրաինական ռազմաճակատում 56 բախում է տեղի ունեցել. այս մասին ասվում է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի ամփոփագրում, գրում է korrespondent.net-ը:

 

«Ընդհանուր առմամբ, հակառակորդը 48 հրթիռային և 112 ավիահարված է հասցրել, ինչպես նաև համազարկային կրակի կայանքներից 73 հարված է հասցրել մեր դիրքերին և բնակավայրերին», – ասվում է ամփոփագրում:

 

Նշվում է, որ ռուսական ահաբեկչությունների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ։ Ավելի քան 200 տարբեր քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտներ ավերվել և վնասվել են Կիևում և Կիևի մարզում, Խարկովում և Պավլոգրադում՝ Դնեպրոպետրովսկի մարզում։

 

«Անցած 24 ժամվա ընթացքում ռուս զավթիչները հերթական ավիահարվածն են հասցրել՝ կիրառելով «Շահեդ-136/131» տիպի 6 հարձակողական անօդաչու թռչող սարք։ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերն ու միջոցները ոչնչացրել են հակառակորդի 1 անօդաչու թռչող սարք»,- ասվում է Գլխավոր շտաբի հաղորդագրությունում։

 

Աղբյուրը՝ ABC MEDIA

12:45 24.01.2024