ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի բոլոր քարտեզները»․ ԱԳՆ
23:54 26.01.2024

«Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի բոլոր քարտեզները»․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ի X-ի էջում գրառում է արվել Ադրբեջանին ականապատ դաշտերի քարտեզները փոխանցելու կապակցությամբ․

«Ինչպես բազմիցս նշվել է, Հայաստանը, այդ թվում՝ որպես վստահության ամրապնդման միջոց, Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի բոլոր քարտեզները, որոնք ուներ իր մոտ՝ ստանալով դրանք Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաներից։

Հետագայում, առաջնորդվելով մարդասիրական նպատակներով, Հայաստանը, հարցաքննելով Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներին, պատրաստել է նոր քարտեզներ՝ դրանք Ադրբեջանին փոխանցելու համար։

Ցավոք, այս նախաձեռնությունն  ադրբեջանական կողմից անմիջապես արժանացավ խիստ բացասական և հեգնական արձագանքի, քննադատվեցին Հայաստանի վստահության ամրապնդման ջանքերը, շարունակվեց շահարկվել թեման և Հայաստանի դրական քայլը վերածվեց բացասական հռետորաբանության»:

 
23:54 26.01.2024

Ամենաշատ ընթերցվածները