ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«5 տարին բավարար է՝ հետևություն անելու համար»․ Մովսես Հակոբյան
14:14 27.01.2024

«5 տարին բավարար է՝ հետևություն անելու համար»․ Մովսես Հակոբյան

Վաղը՝ հունվարի 28-ին լրանում է Հայոց Բանակի կազմավորման 32-րդ տարեդարձը։ Yerkir.am-ը թեմայի շուրջ զրուցել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հետ, ով նաև եղել է Արցախի պաշտպանության նախկին նախարարը։ Ինչպիսի՞ բանակ ունենք 32 տարի հետո․ հարցին ի պատասխան գեներալ-գնդապետն ասում է․ «Բանակ չունենք,նույնիսկ ինձ հետաքրքիր էլ չէ»։

-Ինչո՞ւ եք վատատես, ինչո՞ւ հետաքրքրված չեք պարոն Հակոբյան։

-Իմ ստեղծած բանակն Արցախի Պաշտպանության բանակն էր։

-Իսկ հնարավո՞ր է ապագայում վերակազմավորել և ունենալ նույն բանակը։

-Ես երազանքներով չեմ ապրում։

-Ուստի՝ ինչպիսի՞ բանակով երկիր եք պատկերացնում հետագայում։

-Կցանկանամ ունենանք բանակ, որն իրականում կապահովի մեր երկրի, մեր ժողովրդի անվտանգությունը։

-Այս իշխանությունների դեպքում հնարավո՞ր է ունենալ նման բանակ։

-Կարծում եմ 5 տարին բավարար է՝ հետևություն կատարելու համար։

-Հնարավոր իշխանափոխությունից հետո 1 տարին բավարար կլինի՞ մեր պատկերացրած բանակն ունենալու համար։

-Դժվար հարց եք տալիս։ Նախ՝ պետք է ուսումնասիրենք, գնահատենք բանակի իրական վիճակը, ինչ նպատակներ են դրված բանակի առջև և ինչ ենք ուզում ստանալ, նոր հետո խոսենք ժամկետի մասին։

-Պարոն Հակոբյան,Հայաստանի ԱԱԾ-ն հայտարարել էր Արցախում ականապատ դաշտերի մասին տեղեկություններով 8 նոր ձևաթղթերի նույնականացման մասին, որոնք առաջիկա օրերին աշխատանքային խողովակներով կփոխանցվեն ադրբեջանական կողմին։ Ադրբեջանը հեգնանքով ու բացասաբար է արձագանել այս առաջարկին, նույնիսկ, Հայաստանին մեղադրել է ռազմական հանցագործության մեջ, այսօր ՀՀ ԱԱԾ-ն դարձյալ հայտարարել է որ ՀՀ-ն պատրաստ է  համագործակցել Ադրբեջանի հետ ասացեք խնդրեմ, թշնամուն շարունակ համոզելու, սիրաշահելու ՀՀ իշխանության այս վարքագիծը արդարացվա՞ծ է։

-Լավ է անում, եթե կարողանում է։

- Ադրբեջանի մասի՞ն է խոսքը, որ կարողանում է շարունակ  հեգնանքով ու մեղադրանքներով պատասխանել հայկական կողմին։

-Այո՛։

-Ամեն դեպքում, այսօրվա որակներով բանակի պարագայում ինչպե՞ս եք պակերացնում մեր երկրի ապագան։

-Չեմ պատկերացնում։

-Իսկ որևէ դրական խոսք չունե՞ք ասելու՝ նկատի առնելով Ձեր երկարամյա զինվորական ուղին և փորձը։

-Լավ եղեք, ձյուն է գալիս՝ ուրախացեք։

Աղբյուրը՝ Yerkir.am

14:14 27.01.2024

Ամենաշատ ընթերցվածները