ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Կառավարության բոլոր ծրագրերը պետք է պարտադիր իրականացվեն շուրջ 150 հազար մեր հայրենակիցների համար»․ Տիգրան Աբրահամյան
10:38 29.01.2024

«Կառավարության բոլոր ծրագրերը պետք է պարտադիր իրականացվեն շուրջ 150 հազար մեր հայրենակիցների համար»․ Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ 

«Երբ խոսք է գնում Արցախից բռնի տեղահանված հայերի կամ պարզապես Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին, ապա պետք է նշել ոչ թե 120 հզ.-ի, այլ 2020 թ.-ի 44-օրյա պատերազմից առաջ եղած թվի` շուրջ 150 հզ հայերի մասին:

Սա ոչ միայն կարևոր քաղաքական նշանակության հարց է, այլ նաև սոցիալական:

Արցախցիների բռնի տեղահանությունը սկսել է 44-օրյա պատերազմի օրերին` Հադրութի, Շուշիի, Մարտակերտի շրջաններից, իսկ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթից հետո, երբ պետք է հանձնվեր Քաշաթաղի, Շահումյանի (Քարվաճառ) և Ակնայի շրջանները, նաև այնտեղից:

44-օրյա պատերազմից մինչև 2023 թվականի սեպտեմբեր, տարբեր իրադարձություններով պայմանավորված, 35-40 հզ մարդ արդեն դուրս էր եկել Արցախից, բայց պատճառն անշուշտ նույնն էր` Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, որը Հայաստանի իշխանության հանցավոր համաձայնությամբ, Արցախի վերջնական հանձնմանը բերեց:

Կառավարության բոլոր ծրագրերը պետք է պարտադիր իրականացվի շուրջ 150 հզ.-ի, այլ ոչ թե 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին Արցախը բռնի լքած 105-110 հզ. մեր հայրենակիցների համար»։

10:38 29.01.2024

Ամենաշատ ընթերցվածները