ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

 «Ադրբեջանը հիմա էլ թիրախավորել է Գևորգ Վարդանյանին». ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
16:21 29.01.2024

«Ադրբեջանը հիմա էլ թիրախավորել է Գևորգ Վարդանյանին». ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն տեղեկացնում է․

«Պատմությունն անվերջ կեղծելով ու դրա համար անպատիժ մնալով, ստի հենքի վրա երկիր դառնալով ու ազգություն ձեռք բերելով՝ ադրբեջանցիները հիմա էլ թիրախավորել են լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանին` ամեն կերպ նսեմացնելով նրա բացառիկ դերակատարությունը «Թեհրան-43» կոնֆերանսում Մեծ եռյակի անվտանգությունն ապահովելու, գերմանական հետախուզության քայլերը վնասազերծելու գործում:

Ադրբեջանցիների միֆական երևակայությունը հորինել է Մահմեդ Հուսեյին Ասադովին` նրան վերագրելով Գևորգ Վարդանյանի ու նրա խմբի բացառիկ մասնակցությամբ, Իվան Աղայանցի գլխավորությամբ իրականացված օպերացիայի դափնիները:

Զավեշտն այն է, որ ադրբեջանցիներին չի կանգնեցում ոչ միայն այն փաստը, որ իր անուրանալի ծառայությունների, այդ թվում և թեհրանյան կոնֆերանսի անվտագության ապահովման համար Գևորգ Վարդանյանը ԽՍՀՄ հետոախուզության պատմության մեջ պատերազմից հետո Խորհրդային Միության հերոսի կոչմանն արժանացած առաջին անլեգալ հետախույզն է, այն կարգի կարևորության դեմք, ում ընդունելու անհրաժեշտությունն է կարևորել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով չնայած իր բազմազբաղ գործունեությանը, նաև անձամբ է մասնակցել Գ․ Վարդանյանի սգո արարողությանը` ծնկելով նրա այրու` ոչ պակաս նշանավոր հետախույզ Գոհար Վարդանյանի առաջ:

Հետաքրքրիր է, որ պատմության հեռացող գնացքի ուղևոր դառնալու փորձ կատարող, պատմություն մոգոնող ադրբեջանցի զեղծարարներին դեռևս 2020թ. է հուժկու հարված է հասցրել eadaily.com/ru լրատվականը, որը մանրամասների մեջ արձանագրել է նրանց կեղծարարությունը ոչ միայն Գ․ Վարդանյանի, այլև պատերազմի մասնակիցների ու հերոսների ցուցակների հավելագրման, «նորահայտ» պարտիզանների ու հետախույզների ի հայտ բերման, այլոց վաստակի յուրացման հետ կապված։

Ադրբեջանական կեղծիքների մերկացման առարկայական օրինակ էր և 2023-ին ռուսական RTR հեուստատեսությամբ հեռարձակված փաստավավերագրական ֆիլմը՝ նվիրված Գ․ Վարդանյանի գործունեությանը, նրա անուրանալի ներդրմանը «Թեհրան-43»-ում։ Սակայն ինչպես երևում է, ադրբեջանական կողմի համար առավել ռեալ փաստարկ է ստի ու կեղծիքի տիրաժավորումը։ Սա առանձնապես վտանգավոր է Գևորգ Վարդանյանի այս տարվա փետրվարի 17-ին լրացող ծննդյան 100-ամյակի նախաշեմին։

Ցավոք ինչպես ադրբեջանական մնացած կեղծիքների ու ստերի, այնպես և այս մեկի պարագայում հայաստանյան պրոպագանդան քնած է ուղտի ականջում։ Երևի թե տագնապում է, թե ձայն հանելը կվնասի խաղաղության դարաշրջանի բացմանը, մինչդեռ դիմացինը հետևողականորեն շարունակում է կեղծել, գողանալ մեր պատմությունը»։

 

16:21 29.01.2024

Ամենաշատ ընթերցվածները