Քաղաքական
Այսօր Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրի՝ Արամ Մանուկյանի հիշատակի օրն էր
Այսօր Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրի՝ Արամ Մանուկյանի հիշատակի օրն է։
Ներկայացնում ենք Նիկոլ Աղբալյանի դամբարանականը Արամ Մանուկյանի շիրիմին։
«Մենք այսօր պիտի թաղենք մեծ մարդը, զոր հայ ժողովուրդը տուած է մեծ պատերազմի ընթացքին: Ի՞նչ է մեծ մարդը. Մեծ մարդը ան է, որ գիտէ ըմբռնել ժամանակի հարցը, եւ ո՞րոնք էին այս վերջին շրջանի մեծ հարցերը, որ համայն հայ ժողովրդին կը պատկանէին - հայ ժողովրդի պաշտպանութեան հարցերն էին ատոնք... Վանը բոլորի յիշողութեան մէջն է, հոն Արամը եղաւ հայու հերոսական ոգին՝ փրկելով անոր ռազմական պատիւը: Երեւանը վկայ էր այն հզօր ուժին, որ կար եւ կ'ապրէր անոր մէջ, որ կազմակերպեց դիմադրութեան ոյժը եւ այդ դիմադրութեան շնորհիւ կարողացաւ հիմք դնել Հայաստանի Հանրապետութեան, հայ ժողովրդի ազատագրութեան:
Երբ գիշերը գայ, մտէ՛ք ձեր հոգիի սենեակը եւ խօսեցէ՛ք ձեր խղճի հետ եւ ըսէ՛ք՝ արդեօք աշխատէ՞ր էք հայ ժողովրդի համար, ինչպէս Արամը, եղէ՞ր էք այնքան անձնազոհ, որքան Արամը, տուէ՞ր էք ձեր ամբողջ կեանքը հայ ժողովրդին, ինչպէս Արամը...»:
Աղբյուրը՝ «Հայկական ալիք»