ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Պակիստանի նախկին վարչապետը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ պետական գաղտնիքներ բացահայտելու համար
13:47 30.01.2024

Պակիստանի նախկին վարչապետը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ պետական գաղտնիքներ բացահայտելու համար

Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ պետական գաղտնիքները բացահայտելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ քաղաքական գործչի կուսակցությանը հղումով, փոխանցում է lenta.ru-ն։

«Մենք չենք ընդունում այս անօրինական դատավճիռը», - մեջբերում են Խանի փաստաբանի խոսքերը։

Բացի նախկին վարչապետից, 10 տարվա ազատազրկման է դատապարտվել նաև երկրի նախկին արտգործնախարար Շահ Մեհմուդ Քուրեշին։ Նրան ևս մեղադրել են պետական գաղտնիքները հրապարակելու մեջ։

Անցյալ տարվա դեկտեմբերի 2-ին Խանի դեմ նոր գործ է բացվել՝ պետական գաղտնիքի մասին օրենքը խախտելու մեղադրանքով։ Նախկինում նա մեղավոր էր ճանաչվել պետական գանձարանից թանկարժեք իրերի ապօրինի վաճառքի գործով, որտեղ պահվում են օտարերկրյա պաշտոնյաներից պետական պաշտոնյաներին տրված նվերները։ Այս մեղադրանքով քաղաքական գործիչը դատապարտվել է երեք տարվա ազատազրկման։

Փոխանցում է Yerkir.am-ը

13:47 30.01.2024

Ամենաշատ ընթերցվածները