Քաղաքական
«Հանրային հեռուստաընկերության օրհներգի կադրերում այլևս Արարատը չկա». Արամ Մանուկյան. «Ազատություն»
«Ալիևի, Էրդողանի առաջարկներն արդեն իրագործում է նաև Հանրային հեռուստաընկերությունը, օրհներգի կադրերում այլևս Արարատը չկա։ Նախկին իշխանությունը ինձ էր հանել, անկախության հռչակման պահը, ես հիմնի կադրերի մեջ կայի, նրանք էն հանեցին, սրանք արդեն հանել են Արարատը։ Այսինքն գործընթացը գնում է, Արարատը այլևս մեր օրհներգի վիդեոտարբերակից հանած է»,- Ազատության հետ զրույցում քիչ առաջ հայտարարեց Արամ Մանուկյանը։