ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Խաղաղության կարելի է հասնել, եթե փոփոխություններ կատարվեն Հայաստանի Սահմանադրության մեջ և այլ փաստաթղթերում»․ Ալիև
15:40 01.02.2024

«Խաղաղության կարելի է հասնել, եթե փոփոխություններ կատարվեն Հայաստանի Սահմանադրության մեջ և այլ փաստաթղթերում»․ Ալիև

Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ հանդիպանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է Հայաստանի հետ խաղաղության պայմանները: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Խաղաղության կարելի է հասնել, եթե փոփոխություններ կատարվեն Հայաստանի Սահմանադրության մեջ և այլ փաստաթղթերում»,- նշել է նա:

Միևնույն ժամանակ Ալիևը նաև նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն իսկ դե ֆակտո խաղաղություն է:

Խոսելով Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների և ռազմական համագործակցությանը՝ Ալիևը նշել է. «Ֆրանսիան գործում է կրակի վրա բենզին լցնելու սկզբունքով՝ տարածաշրջանում ապակառուցողական քաղաքականություն վարելով»:

Նշենք, որ Մարտին Չունգոնգը Բաքու է մեկնել Երևանից: Նա հունվարի 30-ին աշխատանքային այցով ժամանել էր Հայաստան:

Աղբյուրը՝ 5-րդ ալիք

15:40 01.02.2024

Ամենաշատ ընթերցվածները