Քաղաքական
Կրեմլը հույս ունի՝ ՀՀ-ի անդամակցությունը Հռոմի ստատուտին բացասաբար չի ազդի երկկողմ հարաբերությունների վրա
Ռուսաստանի համար կարևոր է, որ Հայաստանի անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին՝ դե յուրե և դե ֆակտո, բացասաբար չանդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա, Մոսկվան գնահատում է դրանք: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։
«Այստեղ մեկնաբանելու ոչինչ չկա, դա ընդհանուր առմամբ Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց մյուս կողմից մեզ համար կարևոր է, որ նման որոշումները չազդեն ինչպես դե յուրե, այնպես էլ դե ֆակտո մեր երկկողմ հարաբերությունների վրա»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Փոխանցում է Yerkir.am-ը