ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Ադրբեջանը ոչնչացնում է Հայաստանին, իսկ Հայաստանը շարունակում է ծնկի գալ ու զիջել»․ Տիգրան Աբրահամյան
22:37 01.02.2024

«Ադրբեջանը ոչնչացնում է Հայաստանին, իսկ Հայաստանը շարունակում է ծնկի գալ ու զիջել»․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Ալիևն այսօր, ըստ էության, հաստատել է վերջին շրջանում լայն քննարկումների առարկա դարձած ՀՀ սահմանադրական փոփոխություններում իրենց մեծ հետաքրքրությունը:

Եթե նույնիսկ սա չէր արվել Ադրբեջանի պահանջով, ապա Բաքուն մտավ խաղի մեջ և օգտվելով ՀՀ իշխանության «պասից»` մինչև վերջ կսեղմի:

Եթե սա, այնուամենայնիվ, Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կուլիսային փոխըմբռման հետևանք է` կրկին վատ է, որ Ադրբեջանը ոչնչացնում է Հայաստանին, իսկ Հայաստանը շարունակում է ծնկի գալ ու զիջել. ի դեպ, այս հերթական ստորացումը Ադրբեջանին չի կանգնեցնելու` պահանջներն աճելու են»։

22:37 01.02.2024

Ամենաշատ ընթերցվածները