ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

 Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհուրդը դատապարտել է արցախահայության նկատմամբ իրականացված էթնիկ զտումը
16:47 02.02.2024

Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհուրդը դատապարտել է արցախահայության նկատմամբ իրականացված էթնիկ զտումը

Փետրվարի 1-ին, Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհուրդի նախագահ Քզավիե Բերտրանի հրավերով, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Արցածի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը մասնակցեցին Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհուրդի 2024թ․ առաջին լիագումար նիստին, որի ընթացքում նախագահ Բերտրանը և խորհրդի անդամները վերահաստատեցին իրենց լիակատար համերաշխությունը Հայաստանի և Արցախի ժողովրդի հետ՝ դատապարտելով Հայաստանի տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունները և արցախահայության նկատմամբ իրականացված էթնիկ զտումը։

Ռեգիոնի խորհուրդը նաև միաձայն աջակցություն հայտնեց ս․թ․ հունվարի 17-ին Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևին, որով վերջինս դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի վրա իրականացված ռազմական հարձակումը և պահանջում է երաշխավորել հայ բնակչության՝ Արցախի վերադարձի իրավունքի իրացումը։

Աղբյուրը՝ ABC MEDIA

16:47 02.02.2024

Ամենաշատ ընթերցվածները