ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայ առաքելական եկեղեցին տոնում է Իսահակ հայրապետին նվիրված տոնը
12:24 03.02.2024

Հայ առաքելական եկեղեցին տոնում է Իսահակ հայրապետին նվիրված տոնը

Այսօր Հայ Առաքելական եկեղեցում Ս. Իսահակ հայրապետին նվիրված տոն է։ Այս մասին տեղեկանում ենք qahana.am կայքից։

«Ս. Իսահակ հայրապետը Ս. Ներսես Մեծ կաթողիկոսի որդին էր, Ս. Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչը, ով 387 թվականից ի վեր 52 տարի եղել է հայոց հայրապետական աթոռի գահակալը: Լինելով կրթված և հմուտ երաժշտական, հռետորական արվեստների, իմաստասիրության և լեզվագիտության մեջ՝ Ս. Սահակ Պարթևը մեծ նպաստ է բերել հայ ազգային մշակույթի զարգացմանը, եղել հայոց գրերի ստեղծման ջատագովը, Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետի հետ դարձել հայ դպրության ու եկեղեցական մատենագրության հիմնադիր: Տառերի գյուտից հետո Ս. Սահակն ու Ս. Մեսրոպը սկսում են Աստվածաշնչի թարգմանությունը և այնպես կատարյալ են դա անում, որ Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը դարեր հետո կոչվում է Աստվածաշնչի թարգմանությունների թագուհի»:

Փոխանցում է ABC MEDIA-ն

 

 

12:24 03.02.2024

Ամենաշատ ընթերցվածները