ԱՎԵԼԻՆ

Իրավունք

Դատարանն Արմեն Չարչյանին դատապարտել է պայմանական ազատազրկման՝ 3 տարի 7 ամիս ժամկետով.168.am
13:02 05.02.2024

Դատարանն Արմեն Չարչյանին դատապարտել է պայմանական ազատազրկման՝ 3 տարի 7 ամիս ժամկետով.168.am

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արմեն Չարչյանը դատապարտվել է 3 տարի 7 ամիս ժամկետով պայմանական ազատազրկման։

Դատարանը Չարչյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման, սակայն վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկումը՝ 3 տարի, 7 ամիս և 13 օր ժամկետով։ Դատարանը, սակայն, վճռել է ազատազրկումը պայմանականորեն չկիրառել և Չարչյանի նկատմամբ սահմանել փորձաշրջան՝ երեք տարի ժամկետով։

Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ դատարանն Արմեն Չարչյանի նկատմամբ կիրառել է նվազագույն պատիժը՝ 4 տարվա ազատազրկում, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արմեն Չարչյանը 4 ամիս 17 օր գտնվել է անազատության մեջ, Չարչյանի նկատմամբ կիրառվել է վերջնական պատիժ՝ 3 տարի 7 ամիս և 13 օր ժամկետով։ «Դատարանը նաև կիրառեց պատիժը պայմանականորեն չկիրառելու ինստիտուտը։ Դատարանը սահմանեց փորձաշրջան, ինչը նշանակում է, որ պարոն Չարչյանն անազատության մեջ չի գտնվելու»,- ասաց նա։

Փաստաբանը նշեց, որ Արմեն Չարչյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը՝ շեշտելով, որ իրենք ակնկալում էին արդարացնող դատավճիռ։ Ալեքսանյանն ասաց, որ բողոքարկելու են դատարանի վճիռը։

Արմեն Չարչյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցներին ստիպել էր մասնակցել ընտրություններին և քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին։

Աղբյուրը՝ 168.am

13:02 05.02.2024

Ամենաշատ ընթերցվածները