ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Նոր սահմանափակում է կիրառվում այն հայկական բեռնատարների նկատմամբ, որոնք փորձում են անցնել Վերին Լարսի անցակետը»․ Գառնիկ Դանիելյան
16:12 05.02.2024

«Նոր սահմանափակում է կիրառվում այն հայկական բեռնատարների նկատմամբ, որոնք փորձում են անցնել Վերին Լարսի անցակետը»․ Գառնիկ Դանիելյան

Քիչ առաջ ստացա տեղեկություններ այն մասին, որ նոր սահմանափակում է կիրառվում այն հայկական բեռնատարների նկատմամբ, որոնք փորձում են անցնել Վերին Լարսի անցակետը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը։

«Վարորդներն ահազանգում են, որ վրացական կողմին սկսել է դուր չգալ, երբ հայկական բեռնատարները լիցքավորված են լինում 500 լիտր դիզվառելիքից ավելի։ Վարորդները կամ տուգանվում են, կամ զգուշացվում են։

Շատ հաճախ, հարմարություններից ելնելով՝ բեռնատարները երկու բաք են ունենում, և դիզվառելիքը գերազանցում է 1000 լիտրը։

Տեղում հայտնում են, որ կարող է լիցքավորված լինել միայն մեկ բաքը, մինչդեռ, դա տեխնիկապես անհնար է երկու բաքի առկայության դեպքում։

Ինչպե՞ս է ստացվում, որ հարևան երկիր հաճախակի գործողումների մեկնող իշխանությունները վրացական կողմի հետ չեն պարզաբանում նման խնդիրները։

Այսպիսի սահմանափակումները բացասական ազդեցություն կունենան մեր տնտեսության վրա։

Պատրաստվում եմ հարցում ուղարկել ՀՀ ՊԵԿ-ին՝ հասկանալու համար, թե ի՞նչն է հիմք հանդիսացել այսպիսի նոր սահմանափակման համար, և ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել հայկական կողմը»։

16:12 05.02.2024

Ամենաշատ ընթերցվածները