ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

50 տոկոսը վստահ է՝ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ, ու շուրջ  50 տոկոսը քաղբանտարկյալների ցանկում նշել է Արմեն Աշոտյանի անունը
14:52 06.02.2024

50 տոկոսը վստահ է՝ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ, ու շուրջ 50 տոկոսը քաղբանտարկյալների ցանկում նշել է Արմեն Աշոտյանի անունը

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն հունվարի 23-26-ը հեռախոսային հարցումների միջոցով ողջ հանրապետությունում հանրության տարբեր հատվածների ուղղել է օրակարգային մի շարք հարցեր: «GALLUP International Association»-ի հերթական հարցմանը մասնակցել է 1101 քաղաքացի: Եվ ահա, նրանցից 48.4 տոկոսի կարծիքով՝ Հայաստանում կան քաղբանտարկյալներ:

«Եթե կան, կնշեք՝ ովքեր են քաղբանտարկյալները» հստակեցմանն ի պատասխան էլ՝ հարցմանը մասնակցած մեր հայրենակիցների 49.3 տոկոսը նշել է Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի, 22.9 տոկոսը՝ Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի, 12.1 տոկոսը՝ «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի անունները:

11.4 տոկոսն ընտրել է «այլ» տարբերակը, իսկ հարցին դժվարացել է պատասխանել 39 տոկոսը:

Նկատենք՝ նախորդ տարվա հունիս, հուլիս, նոյեմբեր ամիսների համեմատ՝ Արմեն Աշոտյանին քաղբանտարկյալ համարած քաղաքացիների թիվն աճել է մի քանի տոկոսով:

Աղբյուրը՝ 168.am

14:52 06.02.2024

Ամենաշատ ընթերցվածները