ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Սամվել Շահրամանյանը հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի հետ
16:56 06.02.2024

Սամվել Շահրամանյանը հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի հետ

2024թ. փետրվարի 6-ին տեղի ունեցավ հերթական հանդիպումը Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի և ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի միջև, որին ներկա էր ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Արցախի պետական կառույցների պահպանման անհրաժեշտության, արցախահայերի Արցախ վերադարձի և այլ իրավունքների պաշտպանության, Հայաստանում արցախահայերի ընկերային-տնտեսական և իրավական վիճակի և մարդասիրական օժանդակությունների հետ կապված հարցերը

ԱՀ նախագահը ներկայացրեց Արցախի կարգավիճակի և առաջիկա անելիքների առնչությամբ իր պատկերացումները:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը ներկայացրեց ՀՅ Դաշնակցության և Հայ դատի գրասենյակների ու հանձնախմբերի կատարած աշխատանքները:

Վերջում որոշվեց շարունակել հանդիպումները։

Փոխանցում է ABC MEDIA-ն

16:56 06.02.2024