ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Հայաստանում թյուրքական աշխարհի դեսպանը որոշել է բարձրացնել փաստաբանության հարկը»․ Րաֆֆի Ասլանյան
14:29 07.02.2024

«Հայաստանում թյուրքական աշխարհի դեսպանը որոշել է բարձրացնել փաստաբանության հարկը»․ Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հարգելի ընկերներ, վստահ եմ՝ շատերդ արդեն տեղյակ եք, որ փաստաբանության, իրավաբանության և առհասարակ արդարադատության երդվյալ թշնամին, նույն ինքը՝ Հայաստանում թյուրքական աշխարհի դեսպանը որոշել է բարձրացնել փաստաբանության հարկը՝ շրջանառության 5 տոկոսից դարձնելով շահույթի 20 տոկոսի, գումարած ԱԱՀ։ Այսինքն փաստաբաններն ու բանկերը, խաղատներն այլևս պետք է հարկվեն միատեսակ։ Ակնհայտ է, որ ապօրինի, քաղաքական հետապնդումներով հայրենիքն ամբողջությամբ կազմաքանդելու գործընթացում փաստաբաններն անհաղթահարելի խոչընդոտ են դարձել հեյդարիչների համար, ուստի անաշխատ պարգևավճարների ձևով իրենց լափամանն ամրապնդելուց զատ, սա թերևս անձնավորված բնույթ ունի։ Սուլթանության լիազորված հարկահավաքը նաև շատ լավ է հասկանում, որ դրանից առավելապես տուժելու է քաղաքացին, այլ ոչ թե փաստաբանը, քանի որ հավելյալ հարկի չափով ծառայությունն է թանկանալու, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացիների զգալի մասը զրկվելու է որակյալ իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունից»։

14:29 07.02.2024

Ամենաշատ ընթերցվածները