ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Մոսկվայում Ադրբեջանի դեսպանն ակնկալում է ՌԴ-ի հետ հարաբերությունների ամրապնդում երկու երկրի ղեկավարների ընտրություններից հետո
15:35 07.02.2024

Մոսկվայում Ադրբեջանի դեսպանն ակնկալում է ՌԴ-ի հետ հարաբերությունների ամրապնդում երկու երկրի ղեկավարների ընտրություններից հետո

Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները երկու երկրներում նախագահական ընտրությունների արդյունքներով հետագա զարգացման խթան կստանան, փոխանցում է ТАСС-ը։

Դեսպանը նշել է, որ մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրությունների ֆոնին Ադրբեջանում փետրվարյան նախագահական քարոզարշավը կարող է լավ օգնություն լինել ընտրական գործընթացների կազմակերպման փորձի փոխանակման համար։

«Ես համոզված եմ, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները չեն փոխվի, այլ ընդհակառակը, հետագա զարգացում կստանան։ Պարզապես պետք է սպասել ընտրությունների ավարտին թե՛ Ադրբեջանում, թե՛ Ռուսաստանի Դաշնությունում։ Մենք կշարունակենք աշխատել մեր դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ»,- ընդգծել է դիվանագետը։

Փոխանցում է Yerkir.am-ը

15:35 07.02.2024

Ամենաշատ ընթերցվածները