ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ՌԴ-ն հուսով է, որ Իսրայելը կշարունակի զենք չմատակարարել Կիևին
16:54 09.02.2024

ՌԴ-ն հուսով է, որ Իսրայելը կշարունակի զենք չմատակարարել Կիևին

Ռուսաստանը հուսով է, որ Իսրայելը կպահպանի հավասարակշռված մոտեցումն Ուկրաինայի հակամարտությանը և կշարունակի Կիևին զենք մատակարարելուց հրաժարվելու իր քաղաքականությունը, РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Իսրայելում Ռուսաստանի դեսպան Անատոլի Վիկտորովը։

«Մենք տեղյակ ենք Կիևի և նրա արևմտյան հովանավորների՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ Իսրայելի վրա գործադրվող ճնշման մասին: Մենք նաև տեսնում ենք մեր միջև սեպ խրելու ակնհայտ փորձեր, այդ թվում՝ ցածր մակարդակի տեղեկատվական արտահոսքերի և բացահայտ անհեթեթության միջոցով: Միևնույն ժամանակ մենք հուսով ենք, որ Իսրայելը կպահպանի հավասարակշռված դիվանագիտական մոտեցումն այս հարցում և կշարունակի Կիևին որևէ զենք կամ դրա բաղադրամաս մատակարարելուց հրաժարվելու իր քաղաքականությունը»,- ասել է դեսպանը։

Իսրայելը այն երկրների շարքում է, որոնք դատապարտել են ռուսական հատուկ գործողությունն Ուկրաինայում, սակայն Իսրայելի նախկին և ներկա կառավարությունները հետևողականորեն ձեռնպահ են մնացել Կիևին ռազմական օգնություն և զենք մատակարարելուց՝ սահմանափակվելով հումանիտար մատակարարումներով։ Կիևի իշխանությունները բազմիցս խնդրել են Իսրայելին տրամադրել հրթիռային և հակաօդային պաշտպանության համակարգեր։

Ավելի վաղ վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ որոշ զինատեսակներ, որոնք արևմտյան երկրները փոխանցել են Ուկրաինային, արդեն հայտնաբերվել են Իսրայելի սահմաններին, և այդ կապակցությամբ Իսրայելը մտավախություն ունի, որ եթե Ուկրաինային զենք մատակարարվի, ապա դրանք կհայտնվեն թշնամիների մոտ ինչպիսիք են՝ Իրանը։

Փոխանցում է ABC MEDIA -ն

16:54 09.02.2024

Ամենաշատ ընթերցվածները