Քաղաքական
SOCAR-ի ներկայացուցիչը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հայտարարություն է արել
«Զանգեզուրի միջանցքի» բացումը, նախ եւ առաջ, միջնաժամկետ և երկարաժամկետ կայունության համար կարևոր միջազգային գործոն է: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին Drilling Caspian համաժողովում ասել է SOCAR-ի նախագահի խորհրդական Էլչին Աղաքիշիևը։
Նրա խոսքով՝ դա «դա տնտեսական զարգացում կապահովի և բազմաթիվ հնարավորություններ կբացի Հայաստանի համար»։ «Երկրորդը, Վրաստանի հետ միասին մենք կարող ենք մրցակցել միջազգային փոխադրումների համար՝ տարածաշրջանային մասշտաբով, մեծացնել ընդհանուր գործողությունների ծավալն այս ոլորտում և խաղաղությամբ ու կայունությամբ վերջ դնել հակամարտություններին», – ասել է Էլչին Ագակիշիևը: Նրա խոսքով, այսուհետ տնտեսական աճ կլինի, նոր աշխատատեղեր կբացվեն։
Հիշեցնենք, որ խոսքը Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով միջանցքի մասին է, որի նկատմամբ Ադրբեջանը հավակնություներ ունի։ Պաշտոնապես հավաստիացնելով, որ «միջանցքը» կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխանությունը, Ադրբեջանը փաստացի պահանջում է հատուկ պայմաններ, առաջին հերթին՝ տրանսպորտի նկատմամբ վերահսկողության բացակայություն։ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ կողմ է տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սակայն «միջանցքային տրամաբանությունն» անընդունելի է համարում։
Աղբյուրը՝ 168.am