Աշխարհ
«Իսրայելի իշխանությունները Վաշինգտոնին կխեղդեն «պատերազմի ճահիճում» Մերձավոր Արևելքում». Աբդոլահիան
Իսրայելի իշխանությունները Վաշինգտոնին կխեղդեն «պատերազմի ճահիճում» Մերձավոր Արևելքում, հատկապես Գազայում: Թել Ավիվը 4 ամսվա պատերազմի ընթացքում չի հասել իր նպատակներից որևէ մեկին, Լիբանան ժամանելուն պես Tasnim-ին ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
«Իսրայելի 4 ամիս պատերազմից հետո այսօր մենք տեսնում ենք, որ Թել Ավիվը չի հասել իր հայտարարած նպատակներից ոչ մեկին: Նեթանյահուին ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը կհանգեցնի ոչ պակաս, քան ակնհայտ ձախողման:
Իսրայելի ռեժիմը ձգտում է խեղդել ԱՄՆ-ին պատերազմի ճահիճում Մերձավոր Արևելքում», – մեջբերում է գործակալությունը Աբդոլլահիանի խոսքերը։
Աղբյուրը՝ ABC MEDIA