ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Երևանը Բաքվին է հանձնել ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան
11:03 12.02.2024

Երևանը Բաքվին է հանձնել ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան

Երևանը Բաքվին է հանձնել Արցախի ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան, հայտնում է Ադրբեջանի ականազերծման գործակալությունը։

Նշում է, որ տեղեկամատյանները ստույգ չեն և ընդգրկում են նախկին շփման գծի տարածքների տվյալները: Դրանք հիմնականում ընդգրկում են օկուպացված Քարվաճառի շրջանի Մռավ լեռնաշղթայի շուրջ ականապատված տարածքները։

Հիշեցնենք՝ հունվարի վերջին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ Արցախի տարածքում գտնվող ականապատ դաշտերի մասին 8 նոր տեղեկամատյան աշխատանքային խողովակներով կփոխանցվեն ադրբեջանական կողմին:

Նշվել էր, որ դրանց կրկնօրինակները կփոխանցվեն միջազգային գործընկերներին:

Փոխանցում է 5-րդ ալիքը

 
11:03 12.02.2024

Ամենաշատ ընթերցվածները