Քաղաքական
«Սաղմոսավանքը և Նորավանքը Հայաստանի զավթման ադրբեջանական իշխանական ծրագրում են հայտնվել»․ «Թաթոյան» հիմնադրամ
«Շարունակելով կեղծիքները` Սաղմոսավանքը և Նորավանքը Հայաստանի զավթման ադրբեջանական իշխանական ծրագրում են հայտնվել։
Ըստ այդ կեղծիքների` Սաղմոսավանքն ադրբեջանական մշակութային ժառանգություն է և գտնվում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան»-ի թյուրք-ղփչաղական Սաղմոսավանք գյուղում, իսկ վանական համալիրն էլ ալբանական է։ Իբր հայերն այստեղ առաջին անգամ բերվել են 1828-1830 թթ.։
Ըստ այդ կեղծ թեզի` Նորավանքն ալբանական կառույց է և պատկանում է Ադրբեջանին։ Իբր մինչև 1988 թ. այդ գյուղում միայն ադրբեջանցիներ են ապրել։
Ադրբեջանական կողմը բարձրագույն մակարդակով շարունակում է կեղծիքների այս փունջը՝ չխնայելով միջոցներ։
Չպետք է թույլ տալ այս կեղծիքների տարածումը, որին զուգահեռ ադրբեջանական իշխանությունն ակնհայտորեն պատրաստվում է Հայաստանի դեմ նոր հանցանքների։
Ադրբեջանի իշխանությունն իրականում խաղաղության մտադրություն չունի, ուստի որևէ պարագայում չի կարելի թույլ տալ, որ նրանք թելադրեն իրենց կեղծ օրակարգը»։
«Թաթոյան» հիմնադրամ
“Continuing the falsifications, Armenian ancient monasteris Saghmosavank and Noravank appeared in Azerbaijani authorities’ hostile policies and occupation plans of Armenia.
According to these falsehoods, Saghmosavank is an Azerbaijani cultural heritage and is located in the Turkic-Ghapchag Saghmosavank village in the so-called "Western Azerbaijan", and the monastery complex is Albanian. As if, Armenians were brought here in 1828-1830.
According to that false thesis, Noravank is Albanian and belongs to Azerbaijan and that until 1988 only Azerbaijanis lived in that village.
The Azerbaijani side continues these falsifications at the highest level, sparing no means.
The spread of these falsehoods should be presented, parallel to which the Azerbaijani authorities are clearly preparing for new crimes against Armenia. The authorities of Azerbaijan have no real intentions of peace, so under no circumstances should they be allowed to dictate their false agenda”.
“Tatoyan” foundation