Քաղաքական

«Իշխանությունների համար մարդկային կյանքը գրոշի արժեք չունի»․ Շիրազ Խաչատրյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը գրում է․
«Երեկվա ադրբեջանական քարոզչական տրյուկներից ու ագրեսիվ հռետորաբանությունից արդեն պարզ էր, որ Բաքուն սադրանքի է գնալու ու փորձելու է կորուստներ պատճառել հայկական կողմին: Էտ ամեն ինչն էնքան ակնհայտ էր, որ նույնիսկ փորձագիտական մակարդակով էր տեսանելի:
Իսկ ինչո՞ւ հայկական կողմը տվեց չորս զոհ, վիրավորներ, թշնամին՝ ոչ մի, էտ հարցի հասցեատերը էս իշխանություններն են,որ ամեն անգամ նույնիսկ իրավիճակին տիրապետելով, համապատասխան միջոցառումներ չեն ձեռնարկում թշնամուն կանխարգելիչ ու համաչափ պատասխան տալու համար: Չեն ուզում, էտքան կամք,տղամարդկություն չունեն, մենակ առավոտից իրիկուն խաղաղություն աղերսեն..
Ու ամեն անգամ պետք է հիշեցնել, բարձրաձայնել, փաստել, որ էս իշխանությունների համար մարդկային կյանքը գրոշի արժեք չունի...»