ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մոսկվայի Հաղթանակի թանգարանում կնշեն լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի 100-ամյակը
17:04 15.02.2024

Մոսկվայի Հաղթանակի թանգարանում կնշեն լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի 100-ամյակը

Փետրվարի 17-ին Մոսկվայի Հաղթանակի թանգարանում տեղի կունենա լեգենդար հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի 100-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթը: Այս մասին հայտնում են թանգարանի մամուլի ծառայությունից։

Միջոցառումն անցկացվում է արտաքին հետախուզության ծառայության և «Ծառայում եմ Ռուսաստանին» հիմնադրամի նախաձեռնությամբ:

Հյուրերին կներկայացվեն Գևորգ Վարդանյանի մի քանի նոր դիմանկարներ, ֆիլմեր, գրքեր և փաստաթղթեր լեգենդար հետախույզի մասին:

Միջոցառմանը հրավիրված են ՌԴ ժողովրդական նկարիչ Նիկաս Սաֆրոնովը, հետախուզության պատմաբան, գրող Նիկոլայ Դոլգոպոլովը և այլք:

Աղբյուրը՝ Alpha News

17:04 15.02.2024