ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Ճնշումների արդյունքում էլի ինչ-որ բաներ կհանձնվեն, այս քաղաքականությունը նոր կապիտուլյացիայի կբերի»․ Սերժ Սարգսյան
16:18 16.02.2024

«Ճնշումների արդյունքում էլի ինչ-որ բաներ կհանձնվեն, այս քաղաքականությունը նոր կապիտուլյացիայի կբերի»․ Սերժ Սարգսյան

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չի բացառում սահմանին միջադեպերի կրկնությունը, ինչպես վերջերս տեղի ունեցավ Սյունիքի Ներքին Հանդ գյուղում։

Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, որ նման միջադեպերը երկրի երկրի իշխանությունների վարած քաղաքականության տրամաբանական շարունակությունն են, որն իրականում բերելու է նոր կապիտուլյացիայի

«Շաբաթներ առաջ ես ասացի, որ «խաղաղության պայմանագիրը» եթե ստորագրվի, դա լինելու է կրկնակապիտուլյացիա, և ինչպես տեսնում ենք, այդ ընթացքում Ադրբեջանի խոսույթը նոր որակումներ է ձեռք բերել և այդ խոսույթը ձեռք է բերել հրահանգների, ցուցումների տեսք։ Ես չեմ բացառում, որ Ներքին Հանդի իրադարձությունները կունենան կրկնություններ միգուցե այլ հատվածներում, որովհետև երեկ էլ մի թեթև անոնս լսեցինք Կառավարության նիստում, իսկ այդ ճնշումների արդյունքում էլի ինչ-որ բաներ կհանձնվեն»,-ասել է Սերժ Սարգսյանը։

Հարցին՝ մինչև երբ դա կշարունակվի, Սերժ Սարգսյանն արձագանքեց, մինչև բոլորը՝ լրագրողները, քաղաքական ուժերը, ժողովուրդը, ու մարդիկ, ովքեր անտարբեր չեն իրենց հայրենիքի ապագայի հանդեպ այս իշխանություններին ուղղակի տուն ուղարկեն։

 Փոխանցում է ABC MEDIA-ն

16:18 16.02.2024