ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ավարտվել է Փաշինյան-Շոլց-Ալիև հանդիպումը
14:49 17.02.2024

Ավարտվել է Փաշինյան-Շոլց-Ալիև հանդիպումը

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ` եռակողմ հանդիպումն ավարտվել է։

Ավելի վաղ հայտնել էինք՝ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում սկսվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպում՝ Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ:

Փաշինյանն ավելի վաղ Մյունխենում Օլաֆ Շոլցի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ երկկողմ հանդիպումներ էր ունեցել:

Փոխանցում  է 5-րդ ալիքը

14:49 17.02.2024