ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«ԱՄՆ-ն և Իսրայելը «Իսլամական պետությունն» օգտագործում են տարածաշրջանում ահաբեկչություններ իրականացնելու համար»․ Իրանի հետախուզության նախարար
19:03 21.02.2024

«ԱՄՆ-ն և Իսրայելը «Իսլամական պետությունն» օգտագործում են տարածաշրջանում ահաբեկչություններ իրականացնելու համար»․ Իրանի հետախուզության նախարար

ԱՄՆ-ն և Իսրայելը «Իսլամական պետություն» խմբավորմանն օգտագործում են տարածաշրջանում ահաբեկչություններ իրականացնելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի հետախուզության նախարար Սեյեդ Էսմայիլ Խատիբը, գրում է IRNA գործակալությունը։

«Իշխանությունից զրկված «Իսլամական պետությունը» թափառում է տարածաշրջանով մեկ, իսկ ԱՄՆ-ը և Սիոնիստական ռեժիմը օգտագործում են նրան՝ ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար»,- հայտարարել է Խատիբը։

Հետախուզության նախարարն ասել է նաև, որ այն երկրները, որտեղ Իրանի հետախուզական ծառայությունների կողմից անցկացված վերջին գործողության ընթացքում հայտնաբերվել են իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության գործակալները, շուտով կհայտնեն ահաբեկիչների անունները։

Փետրվարի 2-ին Իրանի հետախուզության նախարարությունը տեղեկացրել էր, որ իր հետախուզական ծառայությունների հատուկ գործողության արդյունքում 28 երկրներում հայտնաբերվել են իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության գործակալներ։ Բոլոր այն երկրներին, որոնց հետ Իրանը հետախուզական տեղեկատվություն է փոխանակում, տեղեկություններ են տրամադրվել իրենց տարածքում գտնվող գործակալների մասին։

Աղբյուրը՝ ABC MEDIA

19:03 21.02.2024