Քաղաքական

Բլինկենն ու Ֆիդանը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման հարցը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունները Ռիո դե Ժանեյրոյում G-20 երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակում։
Ֆիդանը և Բլինկենը մտքեր են փոխանակել այն քայլերի շուրջ, որոնք կարող են ձեռնարկվել Գազայի հատվածում «հնարավորինս շուտ» լիարժեք զինադադար ապահովելու համար:
Քննարկվել է նաև Ուկրաինայի պատերազմը, ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններն ու տարածաշրջանային այլ հարցեր։
Աղբյուրը՝ Yerkir.am