ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ներքին Գետաշեն համայնքում «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են քաղաքացիների հետ
14:25 22.02.2024

Ներքին Գետաշեն համայնքում «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են քաղաքացիների հետ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է․

«Գործընկերներ Լևոն Քոչարյանի, Թադևոս Ավետիսյանի և Արման Ղազարյանի հետ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքում հանդիպել ենք քաղաքացիներին, խոսել առկա մարտահրավերների, դրանց հաղթահարման և առաջիկա անելիքների մասին, պատասխանել հայրենակիցներին հուզող հարցերին:

Այս փուլում մեծապես կարևորում ենք նման հանդիպումները, որոնք առաջիկայում ունենալու են պարբերական բնույթ»։

14:25 22.02.2024