Հասարակական
ԵԿՄ-ականը ոչ թե հանկարծամահ է եղել, այլ սպանվել է․ ABC MEDIA
Երկրապահ կամավորականների միությունը փետրվարի 13-ին տեղեկություն էր տարածել սահմանի դիրքերից մեկում կառույցի անդամներից 1984 թվականին ծնված Գոռ Ասատրյանի մահվան մասին։ Նշվում էր, որ նա հանկարծամահ է եղել: Այսօր արդեն տեղեկություն է տարածվել, որ ԵԿՄ անդամին իրականում սպանել են։
Տեղեկությունը ABC media-ի հետ զրույցում հաստատեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Դատաբժշկական փորձաքննությամբ կատարված դիահերձման, ինչպես նաև այլ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Տ․Կ․-ի և Գ․ Ասատրյանի միջև ծագած վիճաբանությունից հետո, փետրվարի 12-ի գիշերը՝ 00․05-ի սահմաններում, Տ․Կ․-ն ձեռքով ուժգին հարված է հասցրել մահճակալին պառկած Գ․ Ասատրյանի պարանոցի շրջանին, ինչի հետևանքով վերջինս ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ և մահացել է»,-ասաց Աբրահամյանը։
Տ․Կ-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, որը սահմանում է․ «Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով»։
Աղբյուրը՝ ABC MEDIA