Հասարակական
«Եկեղեցու կարգավիճակը ցածրացնելուց հետո մեզ արմատապես կոչնչացնեն»․ Գևորգ Գևորգյան
Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի տարածքը, մասնավորապես բաց խորանի մոտ, հավաքված են քաղաքացիներ, հիմնականում էջմիածնեցիներ՝ ի աջակցություն Վեհափառ հայրապետի և Հայ Առաքելական եկեղեցու։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Վարդանանք» անունով շարժումը պատրաստվում են փետրվարի 24-ին ակցիա իրականացնել՝ ընդդեմ Վեհափառի՝ պահանջելով նրա հրաժարականը: Ընդդեմ Վեհափառի այս շարժման նախաձեռնողը Անդրանիկ Դովլաթյանն է:
Նրանք դիմել էին Էջմիածնի քաղաքապետարան՝ ընդդեմ Վեհափառի ակցիա իրականացնելու համար, սակայն քաղաքապետարանը մերժել է ու թույլ չի տվել ակցիա իրականացնել:
Համահավաքին ներկա հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանն ասաց, որ Եկեղեցու կարգավիճակը ցածրացնելուց հետո ժողովրդին արմատապես կոչնչացնեն, ինչը պետք է կանխո միասնական ուժերով։
Փոխանցում է Yerkir.am-ը