ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

«Բազմաբևեռ աշխարհը քաոսի վտանգ է ստեղծում»․ Անտոնիո Գուտերեշ
14:13 26.02.2024

«Բազմաբևեռ աշխարհը քաոսի վտանգ է ստեղծում»․ Անտոնիո Գուտերեշ

Աշխարհն օրեցօր դառնում է պակաս անվտանգ, դառնում է բազմաբևեռ, ինչը քաոսի վտանգ է ստեղծում, Ժնևում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

«Մեր աշխարհն օրեցօր դառնում է ավելի քիչ ապահով, տերությունների միջև տասնամյակների կայուն հարաբերություններից հետո մենք մտնում ենք բազմաբևեռության դարաշրջան», – ասել է նա։

«Սա նոր հնարավորություններ է ստեղծում միջազգային մակարդակում առաջնորդության և արդարության համար: Բայց բազմաբևեռությունն առանց ուժեղ միջազգային ինստիտուտների քաոսի վտանգ է», – ավելացրել է նա:

Աղբյուրը՝  ABC MEDIA

14:13 26.02.2024