Իրավունք
«Կան դեպքեր, որ ոստիկանի պահանջի անվան տակ տեղի է ունենում քաղաքացու իրավունքի կոպտագույն խախտում»․ Արծվիկ Մինասյան
Աժ-ն քննրակում է կառավարության հեղինակած Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախածերի փաթեթը։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը խմբակցության անունից իր ելույթում նշեց, որ խմբակցությունն առաջին ընթերցման քննարկման ժամանակ հայտարարեց, որ դեմ են քվեարկում, սակայն երկրորդ ընթերցման ռեժիմում արդյունավետ քննարկում է տեղի ունեցել, ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանին ներկայացվել են առաջարկություններ, որոնք հաշվի են առնվել , հետևաբար «Հայաստան» խմբակցությու ն, ըստ Արծվիկ Մինասյանի, 2-րդ ընթերցման ռեժիմում կողմ է քվ եարկելու նախագծին։
Արծվիկ Մինասյանի խոսքով՝ վարչարարրության ոլորտում կարիք կա լուրջ վերանայումների․
«Այո, բազմաթիվ նորմերի շրջանակում հանդիպում ենք դեպքերի, երբ համազգեստ կրող անձի կողմից հայտարարությունը ներկայացվում է օրինական պահանջ, մինչդեռ դա այդպես չէ․․․ էսօր կան բազմաթիվ դեպքեր, երբ ոստիկանի պահանջի անվան տակ տեղի է ունենում քաղաքացու իրավունքի կոպտագույն խախտում»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Փոխանցում է Yerkir.am