ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Փաստորեն չեք փորձել հասկանալ, թե ՎիվաՍել-ՄՏՍ-ի վաճառքի հարցում ինչո՞ւ ԱԱԾ-ն փոխեց իր կարծիքը»․ Արթուր Խաչատրյան
16:27 28.02.2024

«Փաստորեն չեք փորձել հասկանալ, թե ՎիվաՍել-ՄՏՍ-ի վաճառքի հարցում ինչո՞ւ ԱԱԾ-ն փոխեց իր կարծիքը»․ Արթուր Խաչատրյան

Կառավարությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահի պաշտոնի համար կրկին առաջարկեց գործող նախագահ Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը, որոշումը ներկայացված է խորհրդարանի քննարկմանը։  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը  հարց ուղղելով Գարեգին Բաղրամյանին ասաց․ « Վերջին ամիսների, թերևս, ամենախնդրհարույց գործարքը ՎիվաՍել-ՄՏՍ-ի  վաճառքն է օվշորային ընկերությանը։ Երբ երկրորդ անգամ համաձայնություն տվեցիք գործարքին, գիտեի՞ք, որ նոր ընկերութունը  շռայլ նվեր է անելու ՀՀ-ին»։

Պատգամավորը նաև հետարքրվեց, թե արդյո՞ք Գարեգին Բաղրամյանը որևէ կերպ հետաքրքրվել է, թե ինչու է ԱԱԾ-ն վաճառքի հետ կապված փոխել իր կարծիքը։

Աղբյուրը՝ Yerkir.am

16:27 28.02.2024